Ինտերֆաքս լրատվական գործակալության տվյալներով՝ Ռուսաստանի դատարանը երկուշաբթի օրը ցմահ ազատազրկման է դատապարտել Ինգուշեթիայի երեք բնակիչների՝ 2011թ-ին Մոսկվայի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ մասնակցություն ունենալու համար, որի ընթացքում 37 մարդ էր զոհվել:
Լրատվական գործակալությունը նաև հայտնում է, որ դատարանը տղամարդկանց մեղավոր է ճանաչել պայթյունը իրականացնողին Մոսկվա տեղափոխելու և պայթուցիկներով ապահովման համար: Պայթյունը իրականացնողի եղբայրը, որը նշել էր, որ հարձակման մասին ոչինչ չգիտի, 10 տարի ազատազրկման է դատապարտվել:
2011թ-ի հունվարին Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ևս 180 մարդ էր վիրավորվել: Մահմեդական մեծամասնություն ունեցող Չեչնիայի շրջանի ապստամբների առաջնորդ Դոկու Ումարովը իր վրա էր վերցրել պայթյունի պատասխանատվությունը:
Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերին ընդառաջ՝ Ռուսաստանը ուժեղացրել է անվտանգությանն ուղղված իր ջանքերը:
Tags: Ռուսաստան