Եմենում առաջին անգամ մարդու իրավունքների գծով նախարարության աշխատակիցները կարողացել են 9-ամյա աղջկա ճակատագրին խառնվել, որը պետք է ամուսնանար: Սա երկրում առաջին դեպքն է, երբ իրավապաշտպաններին հաջողվում է կասեցնել մանկան պսակադրությունը: Երկրում քիչ չեն այն դեպքերը, երբ փոքրիկ աղջնակներին ամուսնացնում են հասուն տղամարդկանց հետ:
9-ամյա Հիբային պետք է ամուսնացնեին նոյեմբերի 8-ին: Եմենում շատ ընտանիքներ իրենց անչափահաս դուստրերին ամուսնացնում են` պատճառաբանելով իրենց ավանդույթները: Հիբայի ընտանիքը ևս բացառություն չէր: Նրա հայրն ամուսնացել էր երկրորդ անգամ, քանի որ մանկահասակ աղջկա մայրը մահացել էր: Պսակադրության նախապատրաստության մասին իմացել էին մարդու իրավունքների պատասխանատու պաշտոնյաները Նրանք կապ են հաստատել ոստիկանների հետ, վերջիններս էլ զրուցել ել Հիբայի հոր հետ ու համոզել նրան հրաժարվել այդ պլաններից ու երեխային ընտանիքում թողնել:
Իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության տվյալների համաձայն, երիտասարդ աղջիկների կեսից ավելին ամուսնանում է մինչև 18 տարեկանը լրանալը, իսկ շուրջ 14%-ն ամուսնանում է մինչ 15 տարին:
Ի դեպ, սա միակ ավանդույթը չէ, որ եվրոպացիների համար վայրենաբարո է թվում: Վերջերս Եմենի բնակիչը ողջակիզել էր իր 15-ամյա դստերը հեռախոսով փեսացուի հետ խոսելու համար: Նա համարել էր, որ ադպիսով աղջիկը խախտել է ազգային ավանդույթը:
Tags: բարքեր, Եմեն