Սաուդյան Արաբիայում ոստիկանության և օտարերկրյա աշխատողների միջև բախումների հետևանքով 2 մարդ է զոհվել, կա 68 վիրավոր

Սաուդյան ԱրաբիաՍաուդյան Արաբիայում վերջին շրջանում վիզաների հետ կապված ճնշումներից հետո՝ օտարերկրյա աշխատողների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների հետևանքով երկու մարդ է զոհվել, իսկ 68-ը՝ վիրավորվել:

Saudi Press լրատվական գործակալությունից հայտնում են, որ շաբաթ օրը մայրաքաղաք Էր Ռիադում 561 մարդ է ձերբակալվել:

Ոստիկանության հայտարարության համաձայն՝ ձերբակալությունները տեղի էին ունեցել այն բանից հետո, երբ անհայտ մարդիկ բարիկադներ են կառուցել նեղ փողոցներում, որտեղից քարեր են նետել բնակիչների վրա, ավերել խանութներ և մեքենաներ:

Շաբաթ օրը տեղի ունեցած բախումներից հետո՝ ոստիկանության ներկայացուցիչը կոչ է արել երկրում բնակվող, պատշաճ փաստաթղթեր չունեցող աշխատողներին մինչև երկրից արտաքսվելը հանձնվել մայրաքաղաքում տեղակայված ապաստան:

Վերջերս ոստիկանության իրականացրած հանկարծակի ստուգումներից հիմնականում տուժել են աֆրիկացի ներգաղթյալները:

Սաուդյան Արաբիան այս ամսվա ընթացքում անվտանգությանն ուղղված միջոցառումներ է իրականացնում՝ ճնշումներ գործադրելով վիզայի ռեժիմը խախտած աշխատողների վրա:

 

Tags: