Թուրքական «Զաման» (թարգմանաբար՝ ժամանակ) թերթը մի հետաքրքիր նախաձեռնություն է սկսել՝ պատրաստելով հետևյալ գրությամբ ցուցապաստառներ՝ «Ժամանակ. Եղբայրության ժամանակն է»: Այսօր հանրության ուշադրությանը ներկայացված պաստառների վրա պատկերված են «Գեզի» այգու ցույցերի ժամանակ խորհրդանիշ դարձած լողորդի ակնոցով և դիմակով մի երիտասարդ մի ոստիկանի հետ միասին «Զաման» թերթը կարդալիս: Երկու էջից բաղկացած թերթի առաջին էջին գրված է «Վիճելու ինչ կարիք կա», իսկ մյուսին՝ «Մի հնարավորություն ևս կա» արտահայտությունը՝ այսպիսով համերաշխության կոչ անելով քաղաքացիներին և ոստիկաններին:
Tags: «Զաման», թուրքիա
