Թուրքական «Սաբահը», վկայակոչելով «AB Haber» կայքի լուրը, գրում է, թե Եվրամիությունը, ցանկանալով զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ, աշխատանքներ է տանում հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ: Կայքը, ուշադրության հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Թուրքիա-Հայաստան սահմանի բացումը օրակարգային է, գրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը աշխատանքներ է տանում սահմանի բացման համար: «Սահմանի բացումը Հայաստանի համար Եվրամիությանը մոտենալու հարցում կարևորություն է ներկայացնում: Եվրամիությունը երկար ժամանակ է, ինչ Թուրքիայի վրա ճնշում է գործադրում Հայաստանի հետ սահմանի բացման խնդրում»,-գրում է կայքը:
Tags: Եվրամիություն, հայ-թուրքական սահման
