Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի պատվին թանգարան կբացվի նրա հայրենի Կեսարիա քաղաքում: Այս նախագծի հիմքում ընկած են նախագահի անունով թանգարանի և գրադարանի ստեղծման արևմտյան ավադույթները: Ցուցադրության կհանվեն նախագահի երիտասարդության տարիներին արված գրառումներ, նամակներ, փաստաթղթեր, անձնական իրեր, իր կյանքի ընթացքում արած Գյուլի ելույթներն ու խոսքերը, ինչպես նաև նրա գործունեության հետ կապված առարկաներ, որոնք ազգային հետաքրքրություն կառաջացնեն:
Ի տարբերություն ԱՄՆ-ի և եվրապական երկրների՝ Թուրքիայում առաջին անգամ է իրականացվում նման նախագիծ, որի շրջանակներում ներկայացվելու է նախագահի կյանքն ու աշխատանքը: Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Գյուլի թանգարանը բաղկացած է լինելու երեք շենքից, որոնք զբաղեցնելու են 7 հազար քառ. մետր տարածք: Շինարարական աշխատանքները արդեն սկսվել են և նախատեսվում է դրանք ավարտել մեկ տարվա ընթացքում: Ակնկալվում է, որ նախագահին նվիրված թանգարանի նախագիծը նախասկիզբ կհանդիսանա հետագա նախագահների համար:
Tags: Աբդուլահ Գյուլ, թանգարան, թուրքիա
