Սիրիայում պոլիոմիելիտից 13 երեխա է մահացել

i (1)Դեր-էզ-Զոր քաղաքում, որը Սիրիայի արևելքում է գտնվում, պոլիոմիելիտից 13 երեխայի  մահ է արձանագրվել, նրանց մեծ մասը  մինչև 2 տարեկան էր:

Երկրում  հիվանդության 20 դեպք է գրանցվել: Գենետիկ անալիզով պարզվել է, որ վարակը Պակիստանից է ծագում: Անցած տարի նման վարակներ են հայտնաբերվել Եգիպտոսում, Իսրայելում, իսկ Պաղեստինում` 2013-ի սկզբին:

Մասնագետները հիվանդության բռնկումը բացատրում են ռազմական գործողություններով, որոնք արդեն 2 տարի Սիրիայում չեն դադարում: Ռիսկի խմբում մինչև 5 տարեկան երեխաներն են: ՄԱԿ-ը (ՅՈՒՆԻՍԵՖ) և ԱՀԿ-ն  պլանավորում են  երեխաների զանգվածային պատվաստում ոչ միայն  Սիրիայում, այլև մերձավորարևելյան մյուս երկրներում: Նրանց հաշվարկներով կպատվաստվի ավելի քան 20 մլն երեխա:

Ներկայում պոլիոմիելիտով վարակման դեպքերը բնորոշ են միայն  Պակիստանին, Սիրիային ու Նիգերիային:

Tags: