Նոր լարվածություն`ադրբեջանաիրանական սահմանին

իրանԱդրբեջանաիրանական սահմանի Բիլյասուվարի սահմանային անցակետում իրավիճակը դարձյալ սրվել է։

Բեռնատար մեքենաների քանակը, որոնք սահմանը հատելու համար հերթի են կանգնել, հասել է գագաթնակետին։ Նոր ժամանող տրանսպորտային միջոցների համար արդեն տեղ չկա, շատերը կայանում են հեռվում, իսկ շատ բեռներ ժամկետանց դառնալու սպառնալիքի տակ են, հաղորդում է “Հագին” կայքը:

Ադրբեջանցի և իրանցի սահմանապահներն արդեն հանդիպել են, որպեսզի հարթեն իրավիճակը, սակայն արդյունքի դեռևս չեն հասել։

Հիշեցնենք, որ լարվածությունը պահպանվում է արդեն շուրջ 5 օր։ Մի քանի օր առաջ Իրանը փակել էր երկու սահմանային անցակետ՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից մեկ անցակետ փակելու որոշման։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների`նոյեմբերի 5-ին Իրանի տարածքում զինվորական հագուստով երկու մարդ կրակ էին բացել տրակտորի ուղղությամբ։

Tags: