Թուրքիայի գլխավոր դատախազությունը տվյալներ և ցուցանիշներ է հրապարակել երկրում գործող քաղաքական կուսակցությունների վերաբերյալ: Այսպես, Թուրքիայում 77 քաղաքական կուսակցություն է գործում, որոնց շարքում ամենահինը համարվում է 1983 թվականին հիմնված Ժողովրդավար կուսակցությունը, իսկ ամենանորը այս տարվա հոկտեմբերի 1-ին բացված Գեզի կուսակցությունը:
«Ռադիկալի» հաղորդմամբ՝ հրապարակվել են նաև կուսակցությունների անդամների թվի վերաբերյալ տվյալներ: Այսպես, գործող խոշոր կուսակցություններից իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը 2013 թվականի հոկտեմբերի 10-ի տվյալներով ունի 8 միլիոն 83 հազար 665 անդամ, ընդդիմադիր Ժողովրդա-հանարպետական կուսակցությունում անդամագրված է 973 հազար 363 քաղաքացի, Ազգայնական շարժման հետևորդներն են 364 հազար 475 հոգի, իսկ ահա քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությունը ունի 49 հազար 938 անդամ:
Tags: թուրքիա