Նոյեմբերի 9-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1958 թ. ծնված Սամվել Ե.-ին:Պարզվել է, որ նա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին մի շարք փողոցներից գողանալով շուրջ 35 էլեկտրական լապտեր` վաճառել է տարբեր մարդկանց:
Կոմունալ տնտեսությանը պատճառված վնասի չափը կազմում է մոտ 220.000 դրամ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
Tags: ոստիկանություն
