Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բյուլենթ Արընչը կլքի իր պաշտոնը: Թուրքական «Հաբերլերը», հղում կատարելով կառավարական աղբյուրներին, հաղորդում է, որ այս հրաժարականը կապված է վերջին օրերին թուրքական կառավարությունում ուսանողական առանձին հանրակացարանների հարցի շուրջ ստեղծված լարված իրավիճակի հետ: Նշվում է, որ այս պաշտոնը կզբաղեցնի Թուրքիայի մյուս փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին վարչապետ Թայիփ Էրդողանի և փոխվարչապետ Բյուլենթ Արընչի միջև ծագած տարաձայնության մասին՝ կապված աղջիկների և տղաների ուսանողական հանրակացարանների առանձնացման հարցի հետ:
Նշենք, որ վարչապետ Թայիփ Էրդողանը վերջերս իր ղեկավարած կուսակցության նիստի ժամանակ հայտարարել էր, որ աղջիկների և տղաների ուսանողական հանրակացարանները առանձնացվելու են: Իր հերթին Բյուլենթ Արընչը հայտարարել էր, որ վարչապետը պետք է հստակություն մտցնի այս հարցում, քանի որ այս քայլը դիտարկվում է որպես միջամտություն քաղաքացիների անձնական կյանքին:
Tags: թուրքիա