Մոսկվայի արևմուտքում նոյեմբերի 11-ին ադրբեջանցի ներգաղթյալի դի է հայտնաբերվել։ Այդ մասին “Ռիա Նովոստի” գործակալությանը հայտնել են ՌԴ մայրաքաղաքի իրավապահ մարմիններից, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:
“Երեկ 00։42-ին քաղաքացիների կողմից սպանության մասին հաղորդում է ստացվել։ Դեպքի վայր մեկնած իրավապահները հայտնաբերել են տղամարդու դիակ՝ դանակի բազմաթիվ վերքերով։ Նախաքննությունը պարզել է, որ սպանվածն Ադրբեջանի քաղաքացի է՝ ծնված 1971թ.-ին”,-ասված է հայտարարության մեջ։
Հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։
Tags: Մոսկվա, սպանություն
