Շարունակվում է «ՀՀ վարչապետի գավաթ 2013» ֆուտբոլի մրցաշարը, որին մասնակցում են մեր երկրի մի շարք գերատեսչությունների թիմեր:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարության թիմը չդիմացավ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչների ճնշմանը և պարտվեց 2:6 հաշվով:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության թիմը երեք անպատասխան գնդակ խփեց ՀՀ ԿԳ նախարարության հավաքականի դարպասը` 3:0:
ՀՀ արտաքին գործերի նախարարության հավաքականը 4:3 հաշվով առավելության հասավ ՀՀ ֆինանսների նախարարության ընտրանու նկատմամբ:
Tags: «ՀՀ վարչապետի գավաթ 2013» ֆուտբոլի մրցաշար, սպորտ, ֆուտբոլ