Մայլի Սայրուսը մարիխուանա է ծխել հազարավոր ունկնդիրների առջև

o_847970Աղմկահարույց  երգչուհի Մայլի Սայրուսը, որը հայտնի է իր էրոտիկ պարերով սադրիչ տեսանյութով, նորից ցնցեց  հասարակությանը: Մասնակցելով  MTV’s European Music Awards-ի մրցանակի հանձման արարողությանը`  դերասանուհին հրապարակավ մարիխուանա է ծխել, հաղորդում է NY Daily News-ը:

Մայլի Սայրուսի քաջությունը տվյալ դեպքում շատ պարզ է, MTV պարգևատրումը տեղի է ունենում մի քանի քաղաքներում և ամեն մի համերգ ուղիղ հեռարձակվում է: Մայլիի բախտը բերել է, ու հանդես պիտի գար Ամստերդամում, որտեղ, ինչպես հայտնի է,  թմրամիջոցները արգելված չեն:Չնայած տեղական  MTV հեռուստաընկերությունը հաղորդել է, որ աստղը բեմ է բարձրացել ծխախոտը  բերանին, այնուամենայնիվ հեռարձակելիս այդ դրվագը հանված է եղել:

Ամեն դեպքում  դերասանուհին իր նպատակին հասել է, նրա ելույթը ամենահիշարժանն էր ամբողջ արարողության ընթացքում:Լրագրողները դա կքննարկեն ամբողջ շաբաթ: Նախկինում ի պաշտպանություն Մայլի Սայրուսի  արտահայտվել է   Պոլ Մակարտին, ասելով, որ դերասանուհու պահվածքը իրեն բնավ չի բորբոքում:

Tags: ,