Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները փոխանակվել են շքանշաններով

3 (3)Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պարգևատրել է “Պետական նշանով”: Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին,  Ալիևը իր հերթին Գյուլին հանձնել է “Հեյդար Ալիևի” շքանշան:

Թուրքիայի նախագահը նշել է, որ Ադրբեջանի հետ բարեկամական և եղբայրական հարաբերություններին մեծ նշանակություն է տալիս: “Այս նշանը շատ կարևոր է եղբայրական երկու երկրների համար, ովքեր մեկ ազգի ներակայցուցիչներ են: Ես շատ շնորհակալ եմ  Ադրբեջանի ժողովրդին “Հեյդար Ալիև” շքանշանի համար”:

Իլհամ Ալիևի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունենալու երկօրյա Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի երրորդ նիստը, որի ընթացքում քննարկվելու են ինչպես թուրք-ադրբեջանական հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային մի շարք խնդիրներ:

Tags: ,