Գեր արաբը 150 կգ նիհարել է թագավորի հրամանով

saudi-obesityՍաուդյան Արաբիայի լրատվական գործակալությունից հայտնել են, որ երկրի բնակիչներից մի հիվանդագին գեր տղամարդ  150կգ նիհարել է, ինչ Սաուդյան Արաբիայի թագավորը երեք ամիս առաջ նրան հրամայել էր որոշ ժամանակ անցկացնել հիվանդանոցում:

Օգոստոսին Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլան հրամայել էր այդ ժամանակ 610 կգ կշիռ ունեցող Խալիդ բին Մոհսեն Շարիին մայրաքաղաք Էր Ռիադում բուժում ստանալ: Շարին ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել, ուստի նրան Սաուդյան Արաբիայի Ջազան նահանգից տեղափոխել են հատուկ փոխադրամիջոցներով:

Լրատվական գործակալության տվյալներով՝ նրա ինտենսիվ սնուցման և վիրահատական բուժման գործընթացին հետևում է 21 մասնագետներից բաղկացած խումբը:

Բժիշկների խմբի ղեկավար Աիդ ալ-Քատանին նշում է, որ նրա բուժումը դրական ազդեցություն է ունենում:

Ալ-Քաթանին հայտնել է, որ Շարին սրտի և թոքերի հետ կապված խնդիրներ և շաքարախտ ունի, ինչպես նաև չի կարողանում շարժել ոտքերը:

Բժշկի տեղեկություններով՝ Շարին ևս մեկ վիրահատական շրջան կանցնի և բարեհաջող ավարտելու դեպքում կկարողանա վերադառնալ տուն:

 

Tags: