Արդեն երկրորդ տարին է, որ Քեմբրիջի համալսարանի ուսանողների շրջանում ոչ պաշտոնական` “Տարվա հետույք” մրցույթ է կազմակերպվում: Տվյալ մրցույթի շրջանակներում երիտասարդ աղջիկներն ու տղաներն իրենց հետույքի լուսանկարն են տեղադրում ուսանողական Cambridge Tab կայքում: Հաղթողն ընտրվում քվեարկությամբ:
Չնայած մրցանակը կարելի է ծիծաղաշարժ անվանել (Քեմբիրիջի տեխնոլոգիական թանգարանի տոմս, որի արժեքը 2 ֆունտ է), երիտասարդները լրջորն ապրումներ են ունենում արդյունքների պատճառով: Այս տարի ստրիպ-մրցությանը մասնակցել է 5 աղջիկ և նույնքան էլ երիտասարդ: Նրանք լուսանկարվել են գրադարանում, լվացքատանը, նույնիսկ լսարանում: Միայն
մեկ աղջիկ է սպիտակեղենով լուսանկարվել:
Լուսանկարների տակ միայն անուններ են նշված. մասնակիցները փորձում են առանց անունների հրապարակման ներկայանալ: Տվյալ մրցույթի անցկացումը տեղի արհմիության ներկայացուցիչները քննադատել են` անվանելով թեթևամիտ էրոտիկ մարաթոն, որն անվանարկում է ուսումնական հաստատությունը: Սակայն Քեմբրիջի ղեկավարությունը հայտարարել է, որ կայքի հեղինակներին ոչինչ չի ասի “Տարվա հետույքի” առիթով:
Tags: Քեմբրիջ