Նոյեմբերի 11-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի Կարապետ Ուլնեցու փողոցի թիվ 66 շենքի մոտից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին:Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 17.50-ին, թիվ 43 երթուղու միկրոավտոբուսի սրահում փորձել է ուղևորուհու պայուսակից գողություն կատարել, սակայն հանցագործությունն ավարտին չհասցնելով` դիմել է փախուստի:
Կատարվում է հետաքննություն:
Tags: գողություն, ոստիկանություն
