Չինական կայքերից մեկը ժամավճարով զուգընկերներ է առաջարկում իրենց միայնակ լինելուց ամաչող կանանց համար

Չինաստան,«վարձու զուգընկեր» Նոր մարդու հետ հանդիպելը այնքան էլ հեշտ չէ՝ նամանավանդ չինացի երիտասարդ կանանց համար, որոնց ծոնղները անընդհատ ճնշում են գործադրում նրանց վրա ճիշտ տղամարդ ընտրելու հարցում:

Այդ ամենի արդյունքում կանայք վախենում են իրենց հայրական տուն վերադառնալ միայնակ և նախընտրում են իրենց այցելության ընթացքում զուգընկեր վարձել:

Այժմ Taobao կայքը սկսել է «վարձու զուգընկեր» նոր ծառայությունը՝ իր ամբողջական գնացուցակով:

Ըստ չինական People’s Daily թերթի՝ զուգընկեր կարելի է վարձել ամենաքիչը երեք օր ժամկետով, որի մեջ մտնում են նաև տարբեր ծառայություններ՝ ընթրիք, որը արժէ գրեթե 8 դոլար, գրեթե 5 դոլար արժէ գնումների գնալը, իսկ  ժամավճարը կազմում 5 դոլար:

Այլ ծառայությունների մեջ մտնում են ֆիլմի դիտումը՝ չնայած դրա համար պետք է կրկնակի վճարել, եթե այն հուզական վեպ ֆիլմ է: Շուրթերը թեթև համբուրելը արժէ 9 դոլար, իսկ ձեռքը բռնելը և բաժանվելիս այտը կամ ճակատը համբուրելը միանգամայն անվճար են:

Չինացի կանայք դեռևս մեծ ճնշման են հանդիպում իրենց ծնողների կողմից հարմար տղամարդու հանդիպելու հարցում և աղմկոտ բարեկամների հարցաքննություններից խուսափելու համար նրանք տղամարդ են վարձում:

Սովորաբար զույգերը սկզբից փոխանակվում են լուսանկարներով և նախնական փորձ անում՝ նախքան վարձույթի համար վճարելը:

Չնայած երկու կողմերին ներկայացված մանրամասն ցուցակին՝ որոշ վարձու զուգընկերներ պնդում են, որ ժամանակ առ ժամանակ դժվար է լինում հարաբերությունները պրոֆեսիոնալ մակարդակի վրա պահել: Սակայն նրանցից մեկը պնդում է, որ գործը բավականին դյուրին է լինում, երբ այն զուտ գործարք են համարում:

Tags: ,