Մալթայի խորհրդարանը հավանության է արժանացրել օտարերկրացիներին քաղաքացիություն վաճառելու մասին օրենքի նախագիծը: Երեկ` նոյեմբերի 12-ին, Մալթայի խարհրդարանը հավանության է արժանացրել 650 հազար եվրոյով օտարերկրացիներին երկրի քաղաքացիության վաճառքը: Նման գումարով Եմ անդամ ու Շենգենյան համաձայնագրի մասնակից Մալթան պլանավորում է իր քաղաքացիությունը վաճառել ԵՄ-ի անդամություն չունեցող երկրների բնակիչներին:
Երկրի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթի խոսքով, նորամուծությունը թույլ կտա ոչ միայն երկրի բյուջեն լցնել, այլև պոտենցիալ ներդրողների գրավել կղզու տնտեսության մեջ: Նրա հաշվարկով, նոր գծապատկերով գործողությունների առաջին տարին երկրի բյուջե կբերի շուրջ 30 մլն եվրո (ենթադրվում է, որ քաղաքցիություն կգնի 45 մարդ): Հետագայում հույս ունեն, որ այդ թիվը կհասնի 200-300-ի:
Մալթայի իշխանությունները խոստանում են, որ բոլոր դիմումատուներին լավ կստուգեն, որ բացառվի հանցագործ աշխարհի հետ կապը: Եթե ինչ-ինչ խախտումներ ի հայտ գան, ապա հայցը կմերժվի:
Այս օրինագծի դեմ է արտահայտվել ընդդիմադիր Ազգայնական կուսակցությունը: Ընդդիմության կարծիքով, քաղաքացիության վաճառքը կհանգեցնի նրան, որ Մալթան կհայտնվի Կարիբյան ավազանի օֆշորային գոտու երկրների ընկերակցության մեջ:
Մալթա կղզի-պետության բնակչությունը 450 հազար մարդ է, որոնք բնակվում են 316 քկմ տարածքի վրա: 2004-ից Մալթան ԵՄ, իսկ 2008-ից` եվրագոտու անդամ է:
Tags: Մալթա