Երեւանի Մոսկովյան 23 շենքի դիմաց, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ժամը 20:00-ի սահմաններում, բախվել են Երեւանի բնակիչ 29-ամյա Էդգար Պողոսյանի վարած BYD մակնիշի 34 DL 926 համարանիշի եւ Nissan մակնիշի 91 AՏ 009 համարանիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարից հետո Nissan-ի վարորդը, ով ըստ կայքի տեղեկությունների, եղել է ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի աղջիկը, դուրս է եկել ավտոմեքենայից եւ մոտ 20 րոպե հայհոյանքներ ու սպառնալիքներ տվել հավաքվածների հասցեին: Նա չի ենթարկվել ոստիկանների պահանջներին:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը: Կին-վարորդին տեղափոխել են բժշկական կենտրոն` պարզելու սթափության աստիճանը, որտեղից էլ նրան տեղափոխելու են ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Nissan-ը տեղափոխվել է Երեւանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Nissan մեքենան հաշվառված է 35-ամյա Աստղիկ Հովհաննեսի Հունանյանի անվամբ:



Tags: ավտոպատահար, փոխոստիկանապետ
