Այն շենքը, որը կառուցվել է Երկվորյակ աշտարակների տեղում, պաշտոնապես ճանաչվել է ամենաբարձրը երկրում:
Թիվ մեկ աշտարակի բարձրությունը 1776 ֆուտ է (540 մ), ինչը խորհրդանշում է ԱՄՆ-ի անկախության տարին:
Ավելի վաղ որոշված էր շենքի տանիքին հատուկ ձող տեղադրել, որի շնորհիվ էլ “Ազատության աշտարակին” հաջողվեց առաջ անցնել Չիկագոյում գտնվող “Ուիլլիս թաուեր” երկնաքերից և արժանանալ “ամենաբարձր շենք” անվանմանը:
“Ազատության աշտարակը” կառուցվել է 2001-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկչության հետևանքով ավերված Երկվորյակ աշտարակների տեղում:
Tags: աշտարակ