Մայիսի 1-ին Բաքվում մեկնարկել է «Tour d’Azerbaidjan-2013» կոչվող առաջին միջազգային հեծանվավազքը՝ նվիրված Հեյդար Ալիևի հիշատակին: Մրցաշարի առաջին փուլը սկսվեց երեկ առավոտյան Հեյդար Ալիևի անվան կենտրոնի շենքի մոտից: 157 կիլոմետրանոց տարածությունը առաջինը հաղթահարեց ադրբեջանական թիմի գերմանացի հեծանվորդ Քրիստոֆեր Շվայցերը, երկրորդը՝ ուկրաինացի Մաքսիմ Ավերինն էր, իսկ երրորդ տեղին արժանացավ հոլանդացի Մարտին վան Տրեյպը:
«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ միցաշարին մասնակցում են թիմեր աշխարհի 25 երկրներից: Հեծանվավազքի երկրորդ փուլը, որը ենթադրում է 183 կմ տարածության հաղթահարում, կսկսվի Գոբուստանի շրջանում՝ Կասպից ծովի ափից և կավարտվի Իսմալիլի շրջանում: Մրցաշարի եզրափակիչ 5-րդ փուլը կմեկնարկի մայիսի 5-ին, Բաքվում:
Tags: ադրբեջան