Ամուրի ափին` Խաբարովսկի Գետային կայարանում, գրեթե մեկ ամիս հավատարիմ շունն իր տիրոջն է սպասում: Ինչպես ականատեսներն են ասում, շունն այնտեղ հայտնվել է նավիգացիայի փակվելուց հետո, սակայն իր տեղից չի հեռանում անգամ ցրտերի պատճառով: Խաբարովսկյան Հատիկոն առանց վզկապի է. այդպես տեղաբնակներն են նրան կնքել , սակայն փողոցային շան էլ նման չէ: Տարբեր մարդիկ փորձել են նրան իրենց տուն տանել, սակայն նա ոչ ոքի հետ չի գնում: Միակ բացատրությունը թերևս այն է, որ կենդանին սպասում է ինչ-որ մեկի:
Հիմա հայտարարություններ են տեղադրվել տարբեր լրատվամիջոցներում, համացանցում: Հնարավոր է, որ տերը ճանաչի նրան` Ամուրի ափին սառչող իր շանը:
Շների հավատարմության նմանատիպ պատմությունները եզակի չեն: 2011-ին “յակուտյան Հատիկոն” հուզեց շատեին. շունն անգամ 50 աստիճան ցրտին չէր հեռանում իր զոհված ընկերուհուց:
Բայց պարզում է, որ հավատարիմ են նաև կատուները: Հոկտեմբերին հաղորդվել է մի կատվի մասին, որը մի քանի ամիս իր տիրոջն էր սպասում չելյաբինսկյան Տրոիցայում: Տեղաբնակները պատմում են, որ նրան բերել են մեքենայով ու պարզապես դուրս գցել: Այդ ժամանակվանից նա դիմավորում և ուղեկցում է յուրաքանչյուր ավտոբուս ու վազ տալիս ամեն կանգ առած ավտոմեքենայի մոտ` հուսալով իր տիրոջը հանդիպել:
Tags: շուն