Իսրայելի ԱԳՆ-ն հերքում է ադրբեջանական և հայկական ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունն այն մասին, որ Իսրայելը դադարեցրել է սպառազինման մատակարարումն Ադրբեջանին:
Ինչպես տեղեկացնում է “Հագին” կայքը՝ “İSN” շվեյցարական գործակալությանը հղում կատարելով, ըստ հրապարակումների՝ Ռուսաստանը ճնշում է գործադրել Իսրայելի արտգործնախարարության վրա և կարողացել է հասնել սպառազինման որոշ տարրերի մատակարարման դադարեցմանը: Որպես պատճառ նշվում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը չփոխելու Ռուսաստանի ցանկությունը:
“Այս ոլորտում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, ռուսական կողմից ոչ մի դիմում չի ստացվել”, – հայտարարել է Իսրայելի ԱԳՆ մամլո քարտուղար Իգալ Փալմորը:
Tags: ադրբեջան