Մոսկվայում ձերբակալվել է իր համերկրացիներին առևանգող ադրբեջանցի

3 (4)ՌԴ ոստիկանությունը ձերբակալել է ադրբեջանցի մի տղամարդու, որը, ենթադրաբար, առևանգման նպատակով զոհեր է փնտրել՝ աշխատելով Գուլու անունով հայտնի “օրենքով գող”-ի համար, տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը։

Ինչպես նշել են ՌԴ ներքին գործերի նախարարությունից, ոստիկանները նախ բացահայտել են խմբավորումը, որը մարդկանց առևանգմամբ է զբաղվել ՝ փրկագին պահանջելով, և ձերբակալել դրա ենթադրյալ ղեկավարներից մեկին։

“Հետագայում ոստիկանները հայտնաբերել են այդ խմբավորման մեկ այլ ակտիվ մասնակցի՝ Ադրբեջանի 26-ամյա քաղաքացի Ռազիմ Ահմեդովին։ Նա կապ ունի Ադրբեջանում պատիժ կրող “օրենքով գող” Նադիր Սալիֆովի հետ՝ “Գուլու” մականունով”,-ասել են գերատեսչությունում։

Օպերատիվ տվյալներով՝ կալանավայրում գտնվող “հեղինակությունը” ղեկավարում է Ռուսաստանում գործող էթնիկ խմբերին, որոնք զբաղվում են իրենց համերկրացի գործարարների առևանգումներով։

Ռ. Ահմեդովը ձերբակալվել է:

Tags: