Թևան Պողոսյանը այսօր ԱԺ հարց ու պատասխանի ժամին Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հարցրեց, թե ի՞նչ նորություններ կան Վարդան Պետրոսյանի հանդեպ խափանման միջոցի ընտրության հարցի հետագա զարգացումներից:
Հրայր Թովմասյանը նախ անդրադարձավ ԶԼՄ-ներում տեղ գտած խեղաթյուրումներին. “Ցավոք, ԶԼՄ-ներրը սխալ էին հասկացել նախագահի հայտարարությունը և մեկնաբանել էին այն իբրև Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու պահանջ: Իրականում հայտարարության սկզբում նշված էր, որ նախագահի լիազորություններից դուրս է համապատասխան մարմնին ցուցումներ տալը, իսկ երկրորդ մասում, ըստ էության, նախագահը բարձրաձայնում էր առկա խնդիրների մասին, հենց դա էլ վերագրել ու մեկնաբանել էին իբրև ցուցում, մինչդեռ ցուցում իրականում չէր եղել”:
Հրայր Թովմասյանը նաև շեշտեց, որ ստորագրությամբ բաց թողնելը կամ այլ` կալանքին փոխարինող միջոցները իրավունքների սահմանափակման տեսանկյունից նվազ հնարավորություններ են տալիս:
