Հնարավորն արվում է Երևանի «Դինամո» մարզասրահում կայանալիք «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի 4-րդ միջազգային մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Որպեսզի մրցավարությունն անաչառ լինի, Հայաստանի հանդբոլի ֆեերացիայի ղեկավարությունը, Հանդբոլի Եվրոպայի ֆեդերացիայի երաշխավորությամբ, հրավիրել է բարձրակարգ երկու մասնագետի:
Խաղերը կսպասարկեն Բոսնիա-Հերցեգովինան ներկայացնող մրցավարներ Ալեքսանդր Ջովիչը և Նեդին Առնուտովիչը:
Հայաստանը կներկայացնի երիտասարդ մրցավար Անի Ասատրյանը: Մրցաշարի գլխավոր մրցավարն է Ալեքսանդր Արևշատյանը:
Մրցաշարի տեսուչն է Արսեն Մխիթարյանը, որը երկար տարիներ տեչություն է կատարում եվրոպական խոշորամասշտաբ ստուգատեսներում:
