Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի արտաքին քաղաքական օրակարգի ամենակարևոր խնդիրներից է. Թայիփ Էրդողան

Թայիփ ԷրդողանԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը այսօր Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի երրորդ նիստի շրջանակներում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ պաշտոնական Անկարան շարունակելու է աջակցել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Այս մասին հաղորդում է «TRT Haber»-ը: Էրդողանը նշել է, որ ԼՂ հարցը Թուրքիայի համար նույնպիսի կարևորություն ու նշանակություն ունի, որքան որ Ադրբեջանի: «Լեռնային Ղարաբաղի հարցը համարվում է Թուրքիայի արտաքին քաղաքական օրակարգի ամենակարևոր խնդիրներից մեկը: Հնարավոր չէ, որ Անկարան այս հարցը անուշադրության մատնի»,-ընդգծել է Թուրքիայի վարչապետը:

Էրդողանը նշել է նաև, որ Անկարան շարունակում և շարունակելու է անվերապահորեն աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին ղարաբաղյան հարցի լուծման գործում, քանզի երկու երկրների հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Վարչապետը հայտարարել է, որ իրենք մեծ հույսեր են կապում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների հետ:

Tags: , ,