Եվրախորհրդարանում Ադրբեջանի պետական կոմիտեի ներկայացուցիչ Էլշադ Իսքենդերովը, պատասխանելով հայկական «Արարատ» թերթի ծագումով եզդի ներկայացուցչի՝ Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների վիճակի մասին հարցին, նշել է, որ իրենք այս հարցում կտրուկ տարբերվում են Հայաստանի դիրքորոշումից: «Ի տարբերություն Հայաստանի, որը վերածվել է էթնիկ միատարր բնակչություն ունեցեղ մի պետության, Ադրբեջանում հանգիստ կարող են ապրել նույնիսկ հայերը: Ադրբեջանում պաշտպանված են բոլոր փոքրամասնությունների ներկայացուցիչների ազգային և մշակույթային իրավունքները, մեր երկրում ոչ մի ժողովուրդ կամ էթնիկական խումբ խտրականության չի ենթարկվում»,-նշել է Իսքենդերովը:
