Առաջին անգամ թուրք կին պատգամավորը խորհրդարան է ներկայացել տաբատով

kinԱյսօր թուրքական մեջլիսի Դիարբեքիրից անկախ պատգամավոր Լեյլա Զանան խորհրդարանական նիստի կին պատգամավորների խորհրդակցությանը ներկայացել է տաբատով: «Դողան» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նիստի ժամանակ քննարկվել է խորհրդարանական ներքին կանոնադրության փոփոխության հարցը՝ կապված կին պատգամավորների հագուկապի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայում կհանվի խորհրդարանում կին պատգամավորներին տաբատ կրել արգելող օրենքը: Այս արգելքի վերացմանը կողմ էին արտահայտվել քաղաքական բոլոր կուսակցությունները: Նշենք, որ տաբատի արգելքի վերացման շուրջ խոսակցությունները սկսվեցին այն բանից հետո, երբ վերջերս մի քանի կին պատգամավոր թուրքական խորհրդարան մտան հիջաբով:

 

 

Tags: ,