ԱՄՆ Պետդեպարտամենտը կպարգևատրի միջազգային հանցավոր խմբավորումների մասին տեղեկությունների համար, հայտարարել է պետքարտուղար Ջոն Քերին: Օրինակ, Xaysavang Network կազմակերպության ոչնչացմանն օգնելու համար տեղեկության տրամադրման դիմաց խոստանում են 1 մլն դոլար: Այդ խմբավորումը զբաղվում է փղերի բացառիկ տեսակի ոչնչացմամբ` հանուն փղոսկրի ու այլ կենդանիների որսով, որոնք անհետացման եզրին են: Կազմակերպության հենակայանը Լաոսում է, սակայն ստորաբաժանումներ ունի ՀԱՀ-ում, Թաիլանդում, Վիետնամում, Մոզամբիկում ու Մալազիայում:
“Վայրի կենդանիների անօրինական առևտրով զբաղվող միջազգային հանցավոր կազմակերպությանը մասնակցությունը նպաստում է աշխարհի անկայուն տարածաշրջաններում կոռուպցիային ու սպառնում իրավակարգին ու անվտանգությանը”,- հայտարարել է Քերին ու նշել, որ չարագործների եկամուտները նման “բիզնեսից” գնահատվում են տարեկան 8-10 մլրդ դոլար: Ընդ որում, դա նպաստում է նաև թմրանյութերի ու մարդկանց առևտրի տարածմանը:
Tags: . Ջոն Քերի