Դուբայի իշխանությունները կատարել են իրենց խոստումը.ավելորդ քաշի դեմ պայքարի ծրագրին մասնակցած քաղաքացիներին սկսել են պարգևներ տալ: Ծրագրի էությունն այն էր, որ ոսկու օգնությամբ դրդեն գեր մարդկանց քաշ գցել: Յուրաքանչյուր կգ-ի դիմաց խոստացել էին 1-3 կգ թանկարժեք մետաղով պարգևատրել:
Մրցույթը մեծ աշխուժություն էր առաջացրել բնակչության շրջանում, ծրագրին որոշեց մասնակցել ավելի քան 10 հազար մարդ: Սակայն, մինչև ավարտը միայն 3 հազարը դիմացան: Իսկ նրանք, ովքեր կարողացան դիմանալ զրկանքին ու զգալի քաշից ազատվել` ոսկու ձուլակտորներ ստացան: Մարաթոնի 5 մասնակցի հաջողվեց մինչև 20 կգ քաշից ազատվել:
Ինպես գրում է տեղի The National հրատարակությունը, Դուբայի իշխանություններն ընդհանուր առմամբ գրեթե 16,9 կգ ոսկի են բաժանել: Նրանք որոշել են մրցույթն ամենամյա դարձնել ու խոստացել են, որ հաջորդ անգամ մրցանակներն ավելի թանկ կլինեն:
Քաղաքային իշխանությունների փիար ծառայության ներկայացուցիչը նշել է, որ ոսկին, իհարկե, գլխավոր դրդիչ ուժն է.”Ոչ ոք հենց այնպես ջանք չի ներդնի, որ առողջ լինի: Դրա համար մենք մտածում ենք, թե ինչը կարող է մարդկանց ստիպել հոգ տանել առողջության մասին: Որոշեցինք, որ պետք է մարդկանց պարգև խոստանալ: Մասնակիցներից շատերն առաջին հերթին մտածում են ոսկու մասին և միայն դրանից հետո` իրենց մամնի, առողջության մասին”:
Ինչով էլ առաջնորդված լինեն ծրագիրը նախաձեռնողները, արդյունքը կարելի է հաջողված համարել: Այդ մարաթոնի ընթացքում 29 մարդ նիհարել է 15 կգ: 5 մարդու հաջողվել է նիհարել 20 կգ , իսկ մեկը նույնիսկ 26 կգ-ից է ազատվել: Կազմակերպիչները նշում են, որ մասնակցության պատճառներն այնքան էլ կարևոր չեն, կարևոր է մասնակցության փաստը:
Tags: մարաթոն