Սոցիալիստ նախագահի վարկանիշը, որը չի կատարել նախընտրական շատ խոստումներ, ընկել է մեկ ամսում 6%-ով: Հիմա նախագահ Օլանդի քաղաքականությունը պատրաստ է պաշտպանել ֆրանսիացիների միայն 15%-ը:
Նրա քաղաքական գծից ու գործունեությունից գոհ է համապատասխան հարցման մասնակիցների 3%-ը: Իսկ ոչ այնքան գոհ քաղաքացիների թիվը կազմում է 12%:
Հարցվածների 66%-ը հայտարարել է, որ Օլանդի քաղաքականությունն իրենց վրա վատ կամ չափազանց վատ տպավորություն է թողել: Իսկ 9%-ը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններ անելուց: Ֆրանսիացիների դժգոհության հիմնական պատճառներից են հիմնարկների փակման հետևանքով գործազրկությունը, հարկերի բարձրացումն ու պետության տնտեսական զարգացման թուլացումը:
Tags: Օլանդ