Հնդկաստանի Չեննայ քաղաքում 100 կանանց մասնակցությամբ շարունակվում է կանանց միջազգային մրցաշարը: Կայաացած 10 տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչ, ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գևորգյանը վաստակել է 6,5 միավոր և զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը: Ռուսաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Կարինա Համբարձումովան վաստակել է 7 միավոր և յոթերորդ տեղում է:
Մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր:
Tags: շախմատ, սպորտ
