Հնչեղ բառերը հնչեղություն չեն հաղորդում բյուջեի նախագծին. Նիկոլ Փաշինյան

նիկոլ փաշինյան,տիգրան սարգսյան«Զարգացնել, խթանել, նպաստել, կատարելագործել, արդիականացնել, ներգրավել, ապահովել, շարունակել, կարգավորել, հզորացնել”, – այսօր ԱԺ-ում բյուջե 2014- քննարկման ժամանակ, թվարկելով այս բառերը, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շեշտեց, թե ՀՀ կառավարությունը բյուջեինախագիծը շարադրելիս հարվածային զինանոց է կիրառել, բայց այս հնչեղ բառերը հնչեղություն չեն հաղորդում բյուջեի նախագծին:

“Փաստաթղթում չկա անգամ արձանագրում, թե քանի տոկոս է այս պահին կազմում աղքատությունը և ինչպես է այդ թիվը փոխվելու բյուջեի  կիրառման արդյունքում: Կառավարության անդամները մեր հարցերին պատասխանելիս միայն ասում էին, թե իրենց հաշվարկներով 32 տոկոս պետք է լինի այս պահին: Եթե անգամ այդ թիվը համապատասխանում է իրականությանը, դա հաստատումն է այս կառավարության ձախողումը,քանի որ 2008 ին ընդունված կայուն զարգացման ծրագրով նախատեսվում է, որ աղքատությունը արդեն պետք է հասած լիներ 12 տոկոսի: Ակնհայտ է, որ կառավարությունը թերակատարել է ծրագիրը: Չնայած արդարացում միշտ ունեն` ֆինանսատնտեսական ճգնաժամ: Բայց չէ՞ որ կայուն զարգացման ծրագիրն ընդունվել է այն օրերին, երբ նոր էր սկսվել ճգնաժամի պրոցեսը, և մամուլը հեղեղված էր ճգնաժամի մասին նյութերով: Այդ օրերին երկրագնդի վրա մի մարդ կար միայն, որ ասում էր` մի մտածեք այդ մասին: : Ես չեմ կարող կողմ քվեարկել մի փաստաթղթի, որ ուղղակի հընթացս արձանագրում է , թե ծնունդների, զորակոչիկների, դպրոցականների թիվը նվազել է և շարունակելու է նվազել:Սա հուսահատ, անողնաշար բյուջե է”, – իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը:

 

Tags: ,