Մարզասերներին հետաքրքրում է, թե ինչքան լուրջ է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի օրեր առաջ ստացած ծնկահոդի վնասվածքը:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը դրա պատճառով փոխարինվել էր օրերս կայացած «Սպարտակ»-«Զենիթ» հանդիպման ժամանակ, երբ արդեն դարձել էր 3 գոլի հեղինակ:
Եվ ահա, մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այսօր Մովսիսյանը մասնակցել է «Սպարտակի» մարզմանը:
26-ամյա խաղացողը պարապել է մարզասրահում` անհատական ծրագրով։ Նա մարզադաշտ դուրս չի եկել, իսկ հետո եղել է բժիշկների հսկողության ներքո:
Tags: Յուրա Մովսիսյան, սպորտ, ֆուտբոլ
