Բաքվի պետական համալսարանի ուսանողները ցույց են կազմակերպել

Բաքվի պետական համալսարանի ուսանողներՆոյեմբերի 13-ին Բաքվի պետական համալսարանի (ԲՊՀ) պատմության ֆակուլտետի ուսանողները ցույց են կազմակերպել` ի պաշտպանություւնը իրենց դասախոս դոցենտ Ալթայ Գեյուշևի, ում աշխատանքից հեռացրել էին: Վերջինս նոյեմբերի 12-ին “Ֆեյսբուք” սոցիալական կայքի իր էջում գրել էր, որ իրեն աշխատանքից հեռացրել են սոցիալական կայքերում ակտիվ գործունեության համար:

Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, պատմության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները իրենց բողոքն արտահայտելու համար հավաքվել են ԲՊՀ-ի բակում և հրաժարվել են մասնակցել դասին: 2-րդ և 3-րդ կուրսի որոշ ուսանողներ աջակցել են նրանց: Դրանից հետո ռեկտորը հանդիպել է ուսանողների հետ`հայտարարելով, որ Գեյուշևը աշխատանքից չի հեռացվել և նոյեմբերի 14-ից կարող է վերսկսել իր դասերը:
Ուսանողները զգուշացրել են`դասախոսին չվերականգնելու դեպքում դադարելու են հաճախել դասերին:
Նշենք, որ Գեյուշևը վերջին ժամանակները “Ֆեյսբուք”-ում քննադատել է Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունները և ԲՊՀ-ի խնդիրները: Բացի դրանից իր էջում նա տեղադրլե է “ՌԵԱԼ” շարժման առաջնորդ, ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի (Մամեդովը ձերբակալվել է 2013թ. հունվարի 23-24-ին Ադրբեջանի Իսմայիլլի քաղաքում “անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով”) նկարը` “Ազատություն Իլգար Մամեդովին” վերտառությամբ:

Tags: , ,