Ադրբեջանի պաշտպանության նախարարության N զորամասում 19-ամյա զինծառայող Շահմարդանով Մուսեիբ Շահին օղլուն ծանր վիրավորվել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակից: Վերջինս զորակոչվել է Զագաթալայի շրջանից: Վիրավոր զինվորը հսպիտալացվել է, հաղորդում է “Թրենդ” գործակալությունը`հղում կատարելով այսպես կոչված ռազմական աղբյուրներին:
Մյուս դեպքը գրանցվել է առաջնագծին մոտ տեղակայված զորամասերից մեկում: 19-ամյա զինծառայող Էլման Սուլեյմանովը, խախտելով անվտանգության կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգից կրակ է բացել, ինչի արդյունքում վիրավորել է իր ծառայակցին`19-ամյա Նաթիգ Ասադովին: Տուժածին տեղափոխել են հոսպիտալ:
Երկու դեպքերի առնչությամբ ընթանում է հետաքննություն:
