Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության հրավերով անցած շաբաթվա վերջին Ստամբուլում տեղի է ունեցել Սոցիալիստական միջազգային համաժողով, որին մասնակցել են նաև Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչները: Համաժողովին մասնակցել են Արգենտինայից կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներից Մարիո Նալբանդյանը, ինչպես նաև Հայ դատի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը:
Սոցիալիստական միջազգային համաժողովի փոխնախագահ ԺՀԿ-ի նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն նիստի ժամանակ նշել է, որ ՀՅԴ մասնակցությունը այս հանդիպմանը շրջադարձային նշանակություն ունի: «Բոլորին հայտնի պատճառներով 92 տարի անց տեղի ունեցած այս հանդիպումը պատմական կարևորություն ունի»,-նշել է Քըլըչդարօղլուն:
Դաշնակցության ներկայացուցիչները ժողովից հետո այցելել են «Ակօս»-ի խմբագրություն, հանդիպել թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշի և մյուս աշխատակիցների հետ: Հանդիպման ընթացքում Նալբանդյանն ու Մանոյանը ծանոթացել են Թուրքիայի հայերի խնդիրներին:
