Կայսերիում քննարկվում է Սուրբ Աստվածածին եկեղեցու ճակատագիրը

Կայսերի,Սուրբ Աստվածածին եկեղեցիԹուրքիայի Կայսերի քաղաքում տեղական լիցեի հարևանությամբ գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը մոտ 40 տարի գործածվել է սպորտային միջոցառումների համար, քաղաքապետարանի կողմից վերականգնվում է: Վերակառուցման աշխատանքների ժամանակ եկեղեցու պատին կախված պաստառի հանկարծակի փոփոխությունը շրջանում լայն քննարկման առարկա է դարձել: Նախապես կախված պաստառին գրված է եղել «Մարիամ Աստվածածնի եկեղեցու վերակառուցման աշխատանքներ», իսկ որոշ ժամանակ անց այն փոխարինվել է «Մարիամ Աստվածածնի եկեղեցին մշակույթի արվեստի կենտրոնի վերածման աշխատանքներ» պաստառով:

Քաղաքացիների կարծիքով՝ ցուցանակի փոփոխությունը նշանակում է, որ եկեղեցու վերականգման աշխատանքները կհետաձգվեն և հետին պլան կմղվեն: Շատերի մեկնաբանությամբ՝ եկեղեցու նկատմամաբ իշխանությունների վերաբերմունքը փոխվեց այն բանից հետո, երբ Յուսուֆ Հալաչօղլուն վարչապետ Էրդողանին մեղադրեց եկեղեցիների վերաբացմանը մեծ ուշադրություն հատկացնելու մեջ, ասելով՝ «Եթե հարկ լինի, վարչապետը ճանապարհ կառուցելու համար մզկիթներն էլ կքանդի»:

 

Tags: ,