Փոլ Մակարտնին անձնական նամակ է ուղարկել Ռուսաստանի նախագահին՝ նրան կոչ անելով ազատել Greenpeace-ի ակտիվիստներին, որոնք ձերբակալվել էին Հյուսիսային Բևեռում փորման աշխատաքներ իրականացնելու դեմ ցույց կազմակերպելու համար:
Նախկին Բիթլը Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ 28 ցուցարարները և երկու լրագրողները պետք է իրենց ընտանիքներ վերադառնան:
Այսպես կոչվող Արկտիկա 30-ին, որոնց այս շաբաթ Մուրմանսկից տեղափոխել էին Սանկտ Պետերբուրգ, խուլիգանության համար պատիժ է սպառնում:
Առավոտյան Tweeter կայքում այս նամակը հրապարակելուց հետո՝ նա նշել էր, որ ռուսական կողմի պատասխանի մեջ նշված է, որ համաշխարհային լրատվամիջոցները ինչպես հարկն է չեն ներկայացնում ստեղծված իրադրությունը:
Փոլը դրան ի պատասխան հույս էր հայտնել, որ այս մեծ թյուրիմածությունը կհարթվի և բողոքի ակցիա կազմակերպողները կկարողանան Սուրբ ծնունդը իրենց ընտանիքների հետ անցկացնել՝ ավելացնելով, որ իրենք հույսով սպասում են:
Նամակի մեջ նշված էր նաև, որ չնայած ինքը հասկանում է, որ Ռուսաստանի դատական համակարգը և Ռուսաստանի նախագահը միանգամայն առանձին են գործում՝ այնուամենայնիվ տասնյակ երկրների միլիոնավոր մարդիկ երախտապարտ կլինեն Վլադիմիր Պուտինին այս գործընթացում միջամտելու համար:
Հոկտեմբերի 14-ին գրված նամակում ավելացվում է, որ Greenpeace-ը խաղաղ գործունեություն է ծավալում և այն հիմնականում չի գործում Ռուսաստանի դեմ:
Greenpeace-ը հայտնել է, որ ավելի քան երկու միլիոն մարդ նամակներ են ուղարկել՝ կոչ անելով ազատել Արկտիկա 30-ին:
Tags: Արկտիկա 30, լ Greenpeace, Վլադիմիր Պուտինի, Փոլ Մակարտնի
