Հայաստանի շախմատիստների և շախմատիստուհիների հավաքականները հաղթեցին մրցակիցներին

շArm-Hun-6Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվող շախմատի տղամարդկանց Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները 2,5:1,5 և 3,5:0,5 հաշիվներով հաղթեցին Հունգարիայի և Իսպանիայի ներկայացուցիչներին:

Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, խաղաղ դաշն կնքեց Կսաբա Բալողի հետ: Սերգեյ Մովսեսյանը սև ֆիգուրներով հաղթեց Զոլթան Ալմաշիին: Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով որ-ոքի հավարտեց Հուդիթ Պոլգարի հետ հանդիպումը: Գաբրիել Սարգսյանը նույնպես կես միավոր վաստակեց: Նրա մրցակիցն էր Տոմաշ Բանուզը:

6-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և Ռուսաստանի ընտրանիի հետ ռուսների հետ բաժանում է 3-4-րդ տեղերը: Առաջատարը` Ֆրանսիայի հավաքականն է` 11 միավոր: Մեկ միավոր պակաս ունիԱդրբեջանի թիմը:՝

Հայաստամնի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը սև խաղաքարերով առավելության հասավ Օլգա Ալեքսանդրովայի նկատմամբ, Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով հաղթեց Սաբրինա Գուտյերեսին, Մարիա Կուսովան սպիտակներով ստիպեց անձնատուր լինել Իրենե Նիկոլաս Զապատային, իսկ Լիլիթ Գալոյանը սևերով ոչ- ոքի խաղաց Աննա Մատաձեի հետ:

Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և Վրաստանի, Լեհաստանի երկրորդ թիմերի հետ բաժանում է 2-4-րդ տեղերը: Առաջատարը` Ուկրաինայի հավաքականն է`11 միավոր:

Tags: , ,