Թեթևշարժիչանի ինքնաթիռի ուղևորը թռիչքի պահին ընկել է Մայամիի ափերից ոչ հեռու: Արտակարգ դեպքը տեղի է ունեցել 609 մ բարձրության վրա: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Մայամիի օդանավակայաններից մեկում: Որտեղից է թռիչքը սկսել` չի տեղեկացվում: Մայամիի ոստիկանությունը զբաղվում է այդ գործով: Նախնական տվյալներով, խոսքը թեթև, մեկշարժիչանի Piper PA-46 Malibu ինքաթիռի մասին է: 13:30-ի սահմաններում (տեղական ժամանակով), օդաչուն հայտնել է երկիր, որ ինքնաթիռի դուռը բացվել է ու ուղևորը դուրս է ընկել:
Երբ օդանավը վայրէջք կատարեց, օդաչուին ոստիկանները սկսեցին հարցաքննել: Նա ասաց, որ չգիտի` այդ թռիչքն ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար:
Օդաչուն ու ուղևորը մենակ էին օդանավում: Հայտնի է, որ ինքնաթիռը մասնավոր էր: Նրանց անունները չի հրապարակվում: Անմիջապես այդ տեղեկությունից հետո ափային պաշտպանությունը սկսել է տղամարդու որոնումները:
Նյուպորտ-Բիչում նմանատիպ դեպք էր եղել ավելի վաղ: Ուղղաթիռի ուղևորը բացել էր դուռն ու թռել օվկիանոս 500 ֆուտ բարձրությունից (ավելի քան 150 մ) ու մահացել էր հիվանդանոցում: Քննիչներն այդ դեպքը դասակարգեցին որպես ինքնասպանության փորձ:
Tags: պատահար