Նոյեմբերի 14-ին արքայազն Չարլզի 65 տարին լրացավ: Նա իրեն գերազանց է զգում, չնայած վստահ չէ, որ պատրաստ է իր տիտղոսին հատուկ պարտականությունները կատարելուն:
Voucher Codes Pro-ի դիզայներներին հետաքրքրեց, թե այդ տարիքում ինչ տեսք կունենան արքայազն Ուիլյամն ու Հարին, ինչպես նաև` դքսուհի Քեյթը:
Եթե դիզայներների կանխատեսումներն իրականանան, ապա թոշակի տարիքում Հարին եղած մազերը գրեթե չի կորցնի, իսկ այ նրա ավագ եղբայրը պետք է լուրջ մի բան ձեռնարկի, քանի որ լրիվ ճաղատանալու է: Ինչ վերաբերում է Քեյթին, ապա նրա մազերը մոխրապողպատագույն երանգ կստանան: Բայց դիզայներները կարծում են, որ թագավորական ընտանիքի բոլոր անդամներն էլ լավ կպահպանվեն: Ի դեպ, Voucher Codes Pro բրիտանական միապետներին հարգանքով է վերաբերվում:
Դեռ շատ ժամանակ կա, որ Ուիլյամը, Հարին ու Քեյթը թոշակի տարիքի հասնեն: Այդ եռյակից ամենասկանդալայինը Հարին է, որը նույնպես որոշել է ամուսնանալ:
