Ձերբակալվել է “Դեդ Հասանի ընտանիքի” ադրբեջանցի անդամը

ձերբակալությունՌուս իրավապահները Մոսկվայի մարզում ձերբակալել են կահույքի գործարանի տիրոջ, որը կապ ունի երկրի “քրեական հեղինակությունների” հետ։ Նրա մոտից հայտնաբերել են Կալաշնիկով ինքնաձիգ, փամփուշտներ և հերոին, հաղորդում է “Հագին” կայը՝ ՌԴ ՆԳՆ-ին հղումով։

“Աշխատասենյակում գտնվող չհրկիզվող պահարանի խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է ինքնաձիգ ու 30 փամփուշտ։ Բազկաթոռի մեջ հայտնաբերվել է բաց մոխրագույն փոշի՝ 60 գրամ ծավալով, որը, ինչպես հետագայում պարզվել է,  հերոին է եղել”,-ասված է հաղորդագրության մեջ։
Ձերբակալվածը` Ադրբեջանի 41-ամյա քաղաքացին, կահույքի գործարանի տերը, ստորագրությամբ ազատ է արձակվել։

Օպերատիվ տվյալներով՝ նա “օրենքով գողեր” “Օնիկի” և “Վալերա Թբիլիսկիի” ազգականն է, որոնք իրենց հերթին քրեական կապեր ունեն Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի “ընտանիքի” հետ։

 

Tags: