Ինչպես հաղորդում է թուրքական «Զամանտ»՝ նոյեմբերի 21-ին Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան: Համաձայն տեղեկատվության` այցի շրջանակներում քննարկվելու են տարածաշրջանային միջազգային հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև Սիրիայի խնդիրը: Թուրքիայի վարչապետի հետ միասին Ռուսաստան են ժամանելու Թուրքիայի բնական ռեսուրսների և էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը, ինչպես նաև արտգործնախարար Ահմեդ Դավութողլուն, որոնք մասնակցելու են ռուս-թուրքական Համագործակցության Խորհրդի բարձրագույն նստաշրջանի նիստին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թայիփ Էրդողանը հանդիպելու է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Իրանի միջուկային ծրագիրը, Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները և Սիրիայում առկա իրավիճակը քննարկելու համար:
Tags: Թայիփ Էրդողան, Վլադիմիր Պուտին