ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողներին հայտնեց, թե կոալիցիոն խմբակցությունները նախապես որոշել էին չտապալել ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը, քանի որ կարծքում էին, թե ընդդիմությունը ընդամենը առաջարկում է պարտադիր կուտակային բաղադրիչի կիրառումը հետաձգել մեկ տարով, սակայն, երբ տեսան, որ խոսքը վերաբերում է բովանդակային քննարկումներին, հասկացան, որ անիմաստ է արդեն քննարկած հարցերը նորից քննարկելը:
Թեև այս պահին ժողովրդի մի ստվար խումբ բողոքի ցույց է իրականացնում հենց միայն այն պատճառով, որ չի հասկանում, թե այդ ինչ 50 տոկոս գանձում է իրեն պարտադրվելու, Գալուստ Սահակյանը վստահ է, որ իրականում օդում կախված հարցեր չկան. ՛՛Քաղաքական թիմը մեկ տարի իրականացրել է քննարկումներ, և օդում կախված հարցեր պարզապես մնալ չէին կարող՛՛, – հայտարարեց նա և լրագրողներից մեկի հարցին, թե ինչու՞ այդ դեպքում իրենք, ինչպես ասում են ընդդիմադիր մի շարք պատգամավորներ, վախեցան մասնակցել բովանդակային քննարկմանը, պատասխանեց. ՛՛Դե դա էլ կարծիք է՝ թող լինի, բայց իրենք արդեն պետք է հասկացած լինեին, որ վախի գործոնը մեզնից շատ հեռու հասկացություն է՛՛:
Tags: աժ, Գալուստ Սահակյան, Ճեպազրույց