Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է նոր խթան հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման համար. Դանիել Բեր

Դանիել Բեր Այսօր Վիենայում ԵԱՀԿ-ի մշտական հանձնաժողովի նստաշրջանում ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դանիել Բերը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է նոր լիցք հաղորդել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացին: «Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հադիպելու ցանկությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հինախնդրի կարգավորմանը ուղղված հետագա քայլերի քննարկումը: Այժմ եկել է ժամանակը, որպեսզի կողմերը խոսքերից անցնեն գործի:ԱՄՆ-ն, որպես Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է հավատարիմ մնալ այս խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին»,-նշել է Բերը:

Բերի խոսքերով՝ ԱՄՆ-ն ողջունում է ԵԱՀԿ համանախագահների գործունեությունը, որոնք շարունակում են բանակցել հակամարտող կողմերի հետ:     «Լեռնայի Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար այլընտրանք չկա, այն պետք է լուծել խաղաղ ճանապարհով», – ասել է Դանիել Բերը:

Tags: , , , ,