Գդանսկի Գեղեցիկ արվեստների ակադեմիայի ուսանողին, որը մեկ ամիս առաջ քաղաքի կենտրոնում էր տեղադրել ատրճանակի սպառնալիքով հղի կնոջը բռնաբարող խորհրդային զինվորի քանդակը, մեղադրանք է ներկայացվել:
Եժի Բոգդան Շումչիկին կդատեն “ անպարկեշտ հնարքի” համար: Գդանսկի ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ 26-ամյա ուսանողին սպառնում է ազատազրկում, տեղաշարժի սահմանափակում, տուգանք (1,5 հազարից զլոտի` մոտ 500 դոլար) կամ էլ պարսավանք:
Մեկուկես տոննա կշռող քանդակը, որը նա անվանվել է “Komm, Frau” (Մոտեցիր, կին”), Շումչիկը տեղադրել է Գդանսկի կենտրոնում, հոկտեմբերի 12-ին, գիշերը, քաղաքի կենտրոնական փողոցում գտնվող Հաղթանակի պուրակում, խորհրդային զինվորների հուշարձանի կողքին:
Այն մի քանի ժամ այդտեղ մնաց, ապա, վրդովված բնակիչների ոստիկանությանը ահազանգելուց հետո, իրավապահ մարմինները հեռացրին սկանդալային արձանը:
Tags: քանդակ